fbpx
Արցախ

Դուք լավագույնին եք արժանի․ Արցախի նախագահը շնորհավորել է Ապրիլի 7-ը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։

«Սիրելի՛ կանայք

Այսօր` ապրիլի 7-ը, մեր օրացույցում առանձնանում է որպես Մայրության և գեղեցկության տոն, ինչի առթիվ ուզում եմ բարեմաղթանքի և երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղել ձեզ, Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հերո’ս հայուհիներ։

Հերոսներ ծնած ու դաստիարակած մայրեր, Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նվիրյալների կանայք, քույրեր, դուստրեր և սիրած աղջիկներ, ռազմի դաշտում, թե խաղաղ կյանքում հայ տղամարդկանց թև ու թիկունք դարձած, հավատարիմ ընկեր ու հուսալի հենարան համարվող կանայք, դուք լավագույնին եք արժանի։

Թույլ տվեք գլուխ խոնարհել յուրաքանչյուրիդ առջև` որպես գնահատանք ձեր վեհանձնության, Հայրենիքին ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության։ Բարեմաղթանքս է, որ լինեք առողջ և շրջապատված սիրով ու ջերմությամբ՝ ձեր մեծ հոգու և վաստակի չափով:

Թող խաղաղությունն ու երջանկությունը թագավորեն բոլորիդ օջախներում և մեր նվիրական Հայրենիքում», – գրել է նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ