fbpx
Իրավական

Դուք ու ձեր նմանները խայտառակում են դատական իշխանությունը․ Արփինե Հովհաննիսյան

Նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն Facebook-ի իր էջում գրել է․

«Մեկդ տիկին Նախշուն … Տավարածյանին ասեք, որ եթե ինքն իր ամբողջ կյանքում առաջնորդվել է անձնական նպատակներով, ապա չի նշանակում, որ բոլորն իր պես են։ Եթե անձնական է այն, որ  ու ես այդ մասին բդուք ու ձեր նմանները խայտառակում են դատական իշխանությունըարձրաձայնում եմ, ապա այո՛ անձնական նպատակ եմ ունեցել։ Հարգանքս՝ մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող և այսօր դա տիկին Նախշունին ու իր տերերին ցույց տված դատավորներին։

Երկրում ձևավորվել է «իրավաբանների» մի խումբ, որը հետևողականորեն զբաղված է իրավաբանության «ստերջացմամբ»։ Այս տիկնոջը գործիքի դեր հատկացրած սցենարի հեղինակները՝ դատական իշխանությունում և դրանից դուրս նրան վերապահել էին իրավաբանության «դահճի» դեր՝ բեմի ետնամասում։ Ում համար տիկինը դա արեց և ինչու՝ ո՞վ է բեմ դուրս գալու առաջիկայում կտեսնեք։

Հ.Գ. Կան դատավորներ ում ես քվե եմ տվել, և ուրեմն իրենց գործունեության մութ ու լուսավոր կողմերին առաջիկայում անդրադառնալն անհրաժեշտություն է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բարձրագույն դատական խորհրդի անդամի երդում տված Նախշուն Տավարացյանը հայտարարել էր որ իր՝ ԲԴԽ անդամ դառնալու անհնարինության մասին Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունն անձնական նպատակներ ունի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ