Մարզեր

Մարզպետին դուր չի գալիս Վանաձորում դրական փոփոխությունները․ քաղաքապետ

Վանաձորի քաղաքապետը Facebook-ի իր էջում գրել է․

«Ամենևին ցանկություն չունեի անդրադառնալ Լոռու մարզպետի մտքի պարբերական առկայծումներին, նույնիսկ վերջերս նրա կողմից անհասկանալի, ակնհայտ անհիմն քննադատություններին արձագանքելու գայթակղությունը զսպում էի։


Երեկ հերթական անգամ սույն պաշտոնյան փայլել է իր «հերոսանալու» մոլուցքի մեջ և վանաձորցուն, պաշտոնյային ոչ հարիր վարք է դրսևորել ու իրեն վերագրելով ամենակարողության երևակայական միֆը, ակցիա է արել ու ապամոնտաժված բուդկայի կոնստրուկցիաները շալակել-բերել է քաղաքապետարան (ուժեղ լինելը երևի դա է)` բացառիկ անհարգալից վերաբերմունք դրսևորելով քաղաքի ու քաղաքացու նկատմամբ, քանի որ այդ շենքը ոչ իմ պապի տունն է, ոչ` իր։

Ի դեպ, այս մարդու «սկզբունքայնության» ու «ազնվության» մասին Լոռիում «լեգենդներ» են պտտվում ու ֆոլկլոր է զարգանում, իսկ իմ անսկզբունքայնությունն (ընդունում եմ) այս պարագայում կայանում է նրանում, որ ապօրինի տեղադրված տաղավարն ապամոնտաժելու կամ տեղափոխելու համար քաղաքապետարանն ու ոստիկանությունը համատեղ, ժամը 20։00-ից մինչև 22։00-ն տեխնիկական և մի քանի այլ խոչընդոտների պատճառով տաղավարը չեն հասցրել ապամոնտաժել և վրա է հասել «մեծն» ու «ամենազոր» մարզպետը և ԱԻՆ-ին հրահանգել է տաղավարն ապամոնտաժել ու կինո է նկարահանել, չնայած որ ապօրինի տաղավարը հեռացնելուն ուղղված քայլեր կատարել եմ և ես, և Վանաձորի ավագանու անդամները,մարզպետը չէ, որ միակ շահագրգիռ անձն է եղել։


Դա նույնն է, որ որևէ քաղաքացի իմանա ինչ-որ գյուղում խոտի սակավության մասին ու մի խուրձ խոտ վերցնի, իջնի մարզպետի մակարդակին ու խոտը դնի մարզպետարանի դիմաց։ Համոզված եմ, ոչ մեկս չէինք հարգի այդ դրսևորումը։

Օդում համառորեն պտտվող լուրերի համադրումը թույլ է տալիս եզրակացնելու,որ ամենևին պատահական չէ այս պաշտոնյայի կողմից վերջին շրջանի ակտիվությունը, իմ նկատմամբ ընդգծված սուր շեշտադրումները,քաղաքում ընթացող շինարարություններին անհարկի խոչընդոտելը, սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ բացահայտ ոչ գործընկերային վերաբերմունքը։


Չար լեզուներն ասում են, որ մարզպետին դուր չեն գալիս քաղաքում տեղի ունեցող դրական փոփոխությունները, քանի որ դա որոշակիորեն չի համընկնում մարզպետի պլանների հետ։

Իհարկե, ես հասկանում եմ ու որոշ պահերի նաև հանդուրժողականություն եմ դրսևորում, քանի որ հակված եմ աշխատանքով զբաղվելուն, եղած թերությունների վերացմանը հետևողական լինելուն, հաճախ ուղղակի գտնում եմ, որ ճիշտը լռելն ու գործով զբաղվելն է, քանի որ պաշտոնն Աստծո շնորհ չէ, պաշտոնը որոշակի ժամանակահատվածում ծառայություն է, ինքնադրսևորվելու շանս է` ի շահ քաղաքի, մարդկանց, մանավանդ որ, կյանքը պաշտոնով չի սկսվում ու չի ավարտվում, դա մեզ ուժեղ ու զոռբա չի դարձնում, անպատկառ ու ցինիկ` առավել ևս, և ընդհանրապես, մարզպետի կամ քաղաքապետի պաշտոնը շատ ավելի բարձր ու ընդգրկուն է, քան մարզպետն է պատկերացնում։


Հիմա ուղղակի հորդորում եմ զուսպ լինել ու տեղավորվել պաշտոնականության շրջանակներում. աուու, մյաու, հաֆ-հաֆ շարքի կենդանական բացականչությունները հարիր չեն պետական պաշտոնյային։

Հ.Գ. գրածս ամենևին դեբատի վերածելու նպատակ չի հետապնդում, ես նման ցածրակարգ երկխոսությունների սիրահար չեմ։ Ինձ էլ թող ներեն համաքաղաքացիներս թե բացթողումների, թե այս նյութի բառամթերքի համար»։

Ամենևին ցանկություն չունեի անդրադառնալ Լոռու մարզպետի մտքի պարբերական առկայծումներին,նույնիսկ վերջերս նրա կողմից…

Geplaatst door Մամիկոն Ասլանյան op Zaterdag 1 augustus 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ