fbpx
Հասարակություն

Գյումրիում այրված մեքենայից դուրս է բերվել ՌԴ քաղաքացու դի

Հունվարի 23-ին, ժամը 03:43-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լ. Խ., ծնված 1996 թ․, ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:02-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ