fbpx
Խորհրդարան

«Պատիվ ունեմ» պատգամավորը դուրս եկավ կոռեկտության սահմաններից ու խոսեց ՔՊ-ական պատգամավորի արտաքին տեսքից

Ազգային ժողովում շարունակվում է 8-րդ գումարման առաջին նստաշրջանը։ Նիստի օրակարգում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրության հարցը։

Նիստի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մասին, այսպիսի արտահայտություն արեց․ «Պարոն Ալեքսանյանի թե արտաքին տեսքը, թե քաղաքական հետագիծը հուշում են, որ իր սկզբունքներից են՝ որտեղ հաց, այնտեղ կաց»։

Սրան արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով կարծիք հայտնեց, որ համեմատականներն անտեղի են։ Սիմոնյանն ասաց, որ եթե քննարկում սկսվի, թե ում արտաքինն, ինչ է հուշում, «շատ վատ տեղ կգնանք»։

Աժ նախագահը նշեց նաև, որ Մամիջանյանն է որոշում իր կոռեկտության չափը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ