fbpx
Քաղաքականություն

Չստորագրել որևէ փաստաթուղթ ՀԱՊԿ-ի շրջանակներում և դուրս գալ ՀԱՊԿ-ից

Նիկոլ Փաշինյանի ջանքերը ակնհայտ երևացին, որ փորձում է օգտագործել ՀԱՊԿ-ին՝ դուրս բերելու համար ադրբեջանական օկուպանտներին ՀՀ տարածքից:

Սակայն, ինչքան էլ տրամաբանված ու հիմնավոր լինի իր փաստարկները, միևնույնն է Ադրբեջանը, բացի այն, որ լավ հարաբերություններ ունի կազմակերպության երկրների հետ և առաջորդ երկիրը հովանավորն է ագրեսիայի, միևնույնն է չի համաձայնվի ետ քաշվել: Ետ քաշելը իր համար կնշանակի, որ կոտրվելու է իր ողջ քաղաքական-բռնատիրական ու զավթողական փիլիսոփայությունը: Առջևում առկա նախագահական ընտրություններում էլ մեծ հավանականությամբ տեղի կունենա Ալիևի ֆիասկոն:

Միակ պատճառը ետ քաշելու կարող է լինի ավելի մեծ բան ստանալը՝ ի հաշիվ Հայաստանի Հանրապետության, որը արգելափակված է արևմտյան դիտորդական առաքելության կողմից՝ ԱՄՆ և ԵՄ ջանքերով: Սրան էլ ավելի է նպաստում Թուրքիայում գալիք ընտրությունները, որն էլ իր հերթին թուլացրել է Էրդողանի ներգրավվածությունը՝ հօգուտ Ադրբեջանի:

Միգուցե, ՀԱՊԿ փաստաթղթերը, որոնք վերաբերվում էին մեր անվտանգությանը, ինչ-որ կերպով լրամշակվի՝ լղոզելով մեր ու ադրբեջանական շահերը, և պարտադրվի մեր կողմից ստորագրել: Սրա դեմ պարտավոր ենք հանդես գալ և պահանջել կառավարությունից հրաժարվել նմանատիպ քայլից: Այդ փաստաթղթերը լեգիտիմացելու են ադրբեջանական ագրեսիան: Դա մենք թույլ տալու իրավունք չունենք, հատկապես, որ սառեցված են ուժի կիրառման հնարավորությունները:

Մեր պահանջը երեքն են՝ չստորագրել որևէ փաստաթուղթ ՀԱՊԿ-ի շրջանակներում, լսումներ իրականացնել ՀՀ ԱԺ-ում և դուրս գալ ՀԱՊԿ-ից:

Այն հակիրճ քայլերը, որն իրականացվեց փողոց դուրս եկած արժանապատիվ ընդդիմադիր դեմոկրատական ու սուվերեն ուժերի անդամների, քաղաքացիական հասարակության միավորների և անհատների կողմից՝ քաղաքացիների համախմբմամբ, ինչպես նաև Փաշինյանի մերժումը՝ ստորագրել առաջարկված փաստաթղթերը, մեծ դրական արձագանք է գտել միջազգային հանրության կողմից, և վստահություն է հաղորդում, որ Հայաստանին էլ ավելի շատ աջակցություն է գալու քաղաքական ու դիվանագիտական ուղղություններով:

Վստահ եմ, որ Ադրբեջանի կողմից ներխուժած զորքերի դուրս չբերելը հանգեցնելու է Հայաստանին նաև ռազմական օգնության տրամադրմանը, այդ թվում և չեմ բացառում Ռուսաստանի կողմից: Սակայն վերջինս, եթե նույնիսկ տեղի ունենա, չպետք է ծառայեցվի որպես քաղաքական հաղթանակ կամ նույնիսկ նշվի այդ փաստը որպես ձեռքբերում:

Նարեկ Այվազյան

Azat.tv մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ