fbpx
Սպորտ

Մեզ համար կիսաեզրափակիչ դուրս գալը հաջողություն չէ. Անչելոտի

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա առաջին խաղում հոգեբանական ճնշման մասին։

«Երկու թիմերի համար էլ ճնշումը մոտավորապես նույնն է: Մենք չենք կարող հաջողություն անվանել կիսաեզրափակիչ դուրս գալը: Մեր նպատակը եզրափակիչն է, բայց դրա համար պետք է անցնել «Մանչեսթեր Սիթիին»:

«Մեզ համար «Ռեալի» պատմությունն այս մրցաշարում շատ կարևոր է, և այն ավելի կարևոր է մեր մրցակիցների համար։ Այս պատմությունը, որը ակումբը գրել է տարիներ շարունակ, օգնում է խաղացողներին զգալ ակումբի մարզաշապիկի ծանրությունը, և սա դրական ազդեցություն է: Այս մարզաշապիկով խաղադաշտ մտնելը լավ իմաստով պատասխանատվություն է դնում խաղացողի վրա»,- Անչելոտիին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 26-ին, «Էթիհադ» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ