Աշխարհ

Ստեֆան Դյուժարիկ անդրադարձել է Արցախում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության իրականացմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելություն իրականացնելու մասին հարցին:

Խոսնակը հայտնել է, որ ՄԱԿ-ը վանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղում, ինչպես աշխարհի բոլոր վայրերում է:

Դյուժարիկն ընդգծել է, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունների կողմից համաձայնության բացակայության պատճառով:

«Մենք հույս ունենք, որ առաջիկայում մենք այդ հարցում առաջընթաց կտեսնենք»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ