fbpx
Աշխարհ

Համաշխարհային հանրությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարի մասին։

Նա նշել է, որ հարուստ երկրները կարողանում են նույնիսկ պատվաստում ապահովել ոչ թիրախային խմբում գնվող մարդկանց, օրինակ՝ երիտասարդների համար, մինչդեռ աղքատ երկրներում պատկերը լրիվ այլ է։

Գեբրեյեսուսն ընդգծել է, որ իրավիճակը հատկապես ծանր է Աֆիկայում, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում վարակվածության ինտենսիվությունը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 40 տոկոսով։

ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ մենք, որպես համաշխարհային հանրություն, ձախողում ենք կորոնավիրուսի դեմ պայքարը։

Գեբրեյեսուսը կոչ է արել հարուստ երկրներին, որ ավելի աղքատ երկրների հետ կիսվեն իրենց ձեռք բերած պատվաստանյութերով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ