Առողջապահություն

Ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա․ Արյունաբանական կենտրոն

ԱՆ-ի պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Facebook-ի էջում գրված է․

«Հանուն հայրենիքի իր կյանքը վտանգած զինվորը չի կարող սպասել ստեղծված իրավիճակի կայունացմանը. Ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա…

Արյան անշահախնդիր նվիրատվությունն ամենաչնչին, բայց և ամենակարևոր քայլն է, որ յուրաքանչյուրս կարող ենք անել մեր զինվորների սխրանքի դիմաց:

Ցանկացած առողջ մարդ, ով համապատասխանում է սահմանված նորմերին, որոնք ներկայացված են մեր կայքում. կարող է նպաստել վիրավոր զինվորների ապաքինմանը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ