fbpx
Քաղաքականություն

Հասկացեք վերջապես, ձեր հակառակորդը դասական քաղաքական ուժ չէ․ Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երբ արժեզրկում եք ձեր խոսքը, ապա բնական է, որ ձեզ հետ կսկսեն խոսել շանտաժի լեզվով։
Ասացիք “vetting”, բայց ոչինչ չարեցիք։

Ասացիք ընտրական նոր օրենսգիրք ու կուսակցությունների մասին օրենք, բայց ոչինչ չարեցիք։

Ասացիք կրիմինալը կմաքրենք, բայց ապերներն ու զապերը հանգիստ ման են գալիս հանրապետությունով մեկ…

Հասկացեք վերջապես, ձեր հակառակորդը դասական քաղաքական ուժ չէ, ձեր հակառակորդը հանցագործների խմբավորում է, որի համար ստելը, կաշառելը, ահաբեկելը, կրակելը սովորական բան է, իսկ դուք դեռևս գտնվում եք հեղափոխության օրերի ռոմանտիզմի մեջ, իսկ այդ ամենը արդեն անցյալ է»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2741775625916825

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ