fbpx
Սպորտ
16:55 11/09/2019

Ձերբակալվել է Կուրտուայի գործակալը. RTBF

Ձերբակալվել է Կուրտուայի գործակալը. RTBF

Ոստիկանությունը Մոնակոյում ձերբակալել է ֆուտբոլային գործակալի, ով կասկածվում է փողերի լվացման մեջ: Ավելի ուշ պարզվել է, որ ձերբակալվածը Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ ՝ Տիբո Կուրտուայի գործակալն է ՝ Կրիստոֆ Հենտրոտայնը։ Բացի գործակալից ձերբակալվել է ևս մեկ անձ, ով կասկածվում է ֆուտբոլային կոռուպցիայի մեջ:

Մոնակոյի ոստիկանությունը ձերբակալել է Հենտրոտայնին՝ մեղադրելով նրան տրանսֆերների կոռուպցիայի և փողերի լվացման մեջ: Այս մասին հաղորդում է RTBF-ն։

Բրյուսսելի դատախազության փոխանցմամբ ոստիկանությունը ստուգումներ է սկսել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Մոնակոյում: Ներկա պահին գործակալը բացատրություն է տալիս իրավապահ մարմիններին:

Բելգիայի դատախազությունը հաստատել է տեղեկությունը, սակայն այլ մեկնաբանություն չի տվել:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ