fbpx
Իրավական

Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հարգելի´ քաղաքացիներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում:

Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել:
Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ:

Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Ոստիկանությանը` ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, իրավապահ համակարգին և միջազգային կառույցներին իրենց ներդրած գործուն ջանքերի և իրականացրած աշխատանքների համար:

Հ.Գ. Հետագա զարգացումների և հանցավոր խմբի մյուս անդամների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»:

Հիշեցնենք, որ 86-ամյա Գրիշա Քոքոբելյանը, դուրս էր եկել տանից և չէր վերադարձել։ Ընթանում էր որոնողական աշխատանքներ։ Իսկ հետո Խաչատուր Քոքոբելյանը հայտնել է, որ հայրը ողջ և առողջ տանն է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ