fbpx
Աշխարհ

Անկարգություններ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախրարը

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» նոր կուսակցության առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հունիսի 20-21-ին տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների կազմակերպման և դրանց մասնակցելու կասկածանքով:

«Խորհրդարանի շենքի բռնի գրոհի ժամանակ Իրակլի Օկրուաշվիլին իրեն ուղեկցող անձանց հետ կոչ էր անում ակցիայի մասնակիցներին ներխուժել խորհրդարանի շենք: Ինքն էլ անձամբ մասնակցում էր գործընթացին: Նա նաև մասնակցություն է ունեցել խմբակային մի քանի բռնի գործողությունների»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Մամուկա Ճելիձեն:

Օքրուաշվիլիի մեղքն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է 4-6 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին վրացական մայրաքաղաքում բողոքի ցույց կազմակերպած ընդդիմասիր կուսակցությունների ակտիվիստները խորհրդարանի շենքը գրոհելու փորձ էին կատարել: Գրոհը կանխելու ժամանակ ոստիկանությունը կիրաոել էր արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ: Անկարգությունների ժամանակ 240 մարդ վիրավորվել էր, այդ թվում` 80 ոստիկան: Մի քանիսը զրկվել էին տեսողությունից: 300-ից ավելին՝ ձերբակալվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ