fbpx
Աշխարհ

Բելառուսում ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 170 մարդ․ հայտնել են իրավապաշտպանները

Весна իրավապաշտպան կենտրոնը հայտնում է, որ կիրակի օրը Բելառուսում բողոքի ակցիաների ընթացքում առնվազն 170 մարդու ձերբակաման մասին:

«Կիրակի` նոյեմբերի 29-ին, Բելառուսում շարունակվում են ավանդական բողոքի ակցիաները …«Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը շարունակում է տեղեկություններ հավաքել այդ օրը Մինսկում, ինչպես նաև այլ քաղաքներում ակցիաների ժամանակ ձերբակալվածների մասին»,- ասված է կենտրոնի հայտարարության մեջ։

170 ձերբակալվածներից մեծ մասին Մինսկի տարբեր թաղամասերում փորձել են բողոքի ակցիաներ անցկացնել, սակայն անվտանգության ուժերը կանխել են այդ փորձերը: Իրավապաշտպանները ահազանգել են նաև հանրապետության 10 այլ քաղաքներում ցուցարարների ձերբակալությունների մասին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ