fbpx
Կառավարություն

Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն նախարար Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում, որին կից գրել է.

«Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը:

Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։
Այն անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։
Նորարարական մշակումների հետ զուգահեռ, շատ կարևոր է նաև արդեն գոյություն և պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության կազմակերպումը՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումներով։
Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող #Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»։

https://www.facebook.com/hakobarshakyanpage/videos/883361355571871

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ