Իրավական

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից․ Ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացինե՛ր:

Ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանման իր գործառույթի իրականացումը։

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից։

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց մյուս քաղաքացիներն էլ ունեն ազատ տեղաշարժի, լռության ռեժիմի պահպանման և այլ իրավունքներ։

Մասնավորապես, իրավական պատասխանատվություն են առաջացնում քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու դեպքերը»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ