Զինված Ուժեր

Հակառակորդը որևէ էական ձեռքբերում չունի․ Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ի գրեթե ողջ երկայնքով սկսվել են հարձակողական գործողություններ: Հատկապես թեժ է եղել Թալիշում», – այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պատերազմի ընթացքում թերևս այդպիսի թեժ մարտ չի եղել:

Հովհաննիսյանը շեշտել  է, որ հակառակորդը որևէ էական ձեռքբերում չունի: Ակցիաներ են իրականացնում տարբեր շենքերի դրոշներ տեղադրելով՝ հոգեբանական ազդեցություն ունենալու համար: Ադրբեջանի հասարակությանը պետք է կերակրել նման լուրերով:

«14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջխաղացում ապահոված ադրբեջանական բանակային կորպուսները, մեծ հաշվով, անելու բան չունեն, այլ բան չի մնում, որ դիվերսիոն խմբերը ներթափանցեն բնակավայրերի մոտ և նկարներ անեն»,- հավելել է Հովհաննիսյանը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ