fbpx
Կառավարություն

Ձևավորել քաղաքացի-իրավապահ համագործակցության նոր մշակույթ․ կառավարության անելիքը ներքին անվտանգության ոլորտում

Ներքին անվտանգության ապահովման ոլորտում առաջնային խնդիրներից է հանցավորության մակարդակի շարունակական նվազումը, կատարված հանցագործությունների բացահայտման մակարդակի շարունակական բարձրացումը: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։

«Այս գործում կարևորագույն հայեցակարգային առաջնահերթությունը քաղաքացի-իրավապահ մարմիններ համագործակցության նոր մշակույթի ձևավորումն ու ամրապնդումն է», – նշվում է փաստաթղթում։

Դրա համար, ըստ ծրագրի, պետք է իրականացնել հետևյալ քայլերը․

  • բարձրացնել իրավապահ մարմինների և դատական համակարգի վստահելիության մակարդակը՝ կոռուպցիայի բացառման և քաղաքացիների հետ նրանց հարաբերվելու մշակույթի բարձրացման միջոցով (այս խնդրի լուծման համար կարևոր են նաև իրավապահ մարմինների շարունակական կառուցվածքային և բովանդակային բարեփոխումները).
  • բարձրացնել հանրային անվտանգության ապահովման հարցում քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը, որը կնպաստի յուրաքանչյուր քաղաքացու՝ հանրային անվտանգության ապահովման գործընթացում սեփական դերի և պատասխանատվության գիտակցման զարգացմանը և հանրային կյանքում քրեածին մտածելակերպի բացառմանը.
  • գործուն մեխանիզմների ներդրմամբ ապահովել իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վերահսկողությունը։

Սրանցից բացի, ըստ կառավարության ծրագրի, հասարակական անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունի բռնությունից զերծ հանրության հայեցակարգը։ Հանրային համերաշխության մակարդակի բարձրացման նպատակով  Կառավարությունը մտադիր է գործուն միջոցներ ձեռնարկել հանրային կյանքի բոլոր ոլորտներում բռնության դեպքերի նվազեցման և բացառման ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ