Քաղաքականություն
13:20 05/02/2020

Ձեզ եմ դիմում ԱԱԾ պետի ու Ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու կոչով. Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Պարոն Ararat Mirzoyan ջան, երկար եմ մտածել այս մասին, անձնապես դիմեմ ձեզ, թե ոչ: Այսօր որոշեցի, որ պետք է դիմեմ. Պարոն Միրզոյան ջան, ես ձեզ համարում եմ քաղաքական ինտելեկտ ունեցող գործիչ, և դա է պատճառը, որ անձամբ Ձեզ եմ դիմում ԱԱԾ պետի ու ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու կոչով: Դուք շատ լավ հասկանում եք, որ տվյալ համակարգերի ներսում եփված կադրերը երբեք չեն կարող քաղաքական փոփոխությունների բարձր ընկալումը տանել դեպի տվյալ համակարգեր: Միգուցե նրանք կարող են կաշառք չվեցնել, բայց հավատացեք, որ դա ամենաերկրորդական հարցն է, երբ կա անցումային շրջանում գտնվող քաղաքական համակագերի բարեփոխման անհրաժեշտություն:

Ես չեմ տառապում պոստմոդեռնիստական սկեպտիցիզմով, որոնք կարող են քննադատել ամեն բան, բայց այս հարցում խնդիրը այլևս օրհասական է դառնում, որովհետև այդ ամենը ակտիվ կերպով տեղափոխվել է քարոզչական հարթություն, և այսօր նույնիսկ ամենաօպերատիվ ոստիկանական գործողությունն էլ բանեցվում է ձեր օրինակարգ իշխանության դեմ:

Կոնկրետ ինձ համար ցանկալի չէ, որ անցումային շրջանում պատասխանատվություն կրող որևէ դեմոկրատական իշխանություն, պարտություն կրի, որովհետև դա կնշանակի ուղիղ հարված հասցնել պետականությանը: Ահա եկանք ամենակարևորին` պետականություն կոչվածին, որը այսօր գտնվում է ձեր պատասխանատվության ներքո, և եթե դուք ցանկանում եք պաշտպանել պետականությունը բոլոր վայ ուժերից, ապա պետք է գնաք ռեֆորմներ իրականացնելու ճանապարհով, այլապես երկարաժամկետ կտրվածքով քաղաքացին կրկին կխռովի սեփական երկրից, իսկ ձեր կողմից բարձրաձայնած հիբրիդային պատերազմ կոչվածի նպատակներից մեկն էլ այն է, որ քաղաքացին հերթական անգամ խռովի պետականության գաղափարից:

Թույլ մի տվեք, որ այդ ամենը կատարվի»:

Պարոն Ararat Mirzoyan ջան, երկար եմ մտածել այս մասին, անձնապես դիմեմ ձեզ, թե ոչ: Այսօր որոշեցի, որ պետք է դիմեմ.Պարոն…

Geplaatst door Գագիկ Քամալյան op Dinsdag 4 februari 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ