fbpx
Աշխարհ

Ձգտում ենք ավարտել ԱՄՆ մասնակցությամբ պատերազմները Մերձավոր Արևելքում․ Թրամփ

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում վարած իր քաղաքականության շնորհիվ ձգտում է պաշտպանել ամերիկացիների կյանքն ու վերջ տալ ԱՄՆ մասնակցությամբ տարածաշրջանում առկա հակամարտություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ։

«Պաշտպանելով ամերիկացի զինվորների կյանքը՝ մենք աշխատում ենք ավարտել ԱՄՆ մասնակցությամբ պատերազմները Մերձավոր Արևելքում»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Հունվարի սկզբին Թրամփն առաջարկել էր ՆԱՏՕ-ին ընդլայնել ներկայությունը Մերձավոր Արևելքում: ԱՄՆ նախագահը կարծում է, որ ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի իր ներկայությունը տարածաշրջանում` միաժամանակ նշելով, որ ամերիկացիները կարող են տուն վերադառնալ, քանի որ դա միջազգային խնդիր է, այլ ոչ միայն ԱՄՆ-ի խնդիրը: Այս մասին գրում է dailymail.co.uk-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ