fbpx
Աշխարհ

Ձգտում ենք կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ․ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար

Մոսկվայի համար երկխոսության դիվանագիտական կապուղիները բաց են, ՆԱՏՕ-ն ձգտում է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։

Նշենք, որ Ստոլտենբերգն այցով ԱՄՆ-ում է, որտեղ ելույթ է ունեցել Foreign Policy հանդեսի կազմակերպած միջոցառմանը:

«Այժ դժվարին ժամանակներում մենք պետք է խուսափենք վրիպումներից ու թյուրիմացություններից: Եվ մեզ հարկավոր է վերականգնել վստահությունն այնտեղ, որտեղ հնարավոր է: Մենք ձգտում ենք ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, հենց դրա համար էլ մենք Մոսկվայի համար բաց ենք պահում մեր դիվանագիտական կապուղիները»,-ասել է նա:

Միաժամանակ Ստոլտենբերգն ասել է, որ դիվանագիտական ջանքերը կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե մենք Ռուսաստանի հետ փոխգործակցենք հուսալի զսպման եւ հուսալի պաշտպանության դիրքերից, որովհետեւ վերջին հաշվով հենց մեր ռազմական ուժն է պայմաններ ապահովում մեր դիվանագիտական ձեռքբերումների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ