fbpx
Արցախ

Բնակչության շրջանում չպայթած արկերից դժբախտ դեպքեր չեն արձանագրվել․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․

«Ռազմագործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերում և հարակից անտառային գոտիներում ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են չպայթած զենք-զինամթերքի որոնման և դրանց վնասազերծման աշխատանքները:

Ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով սակրավորներն իրենց աշխատանքը կատարում են նախ, բնակելի տների, թաղամասերի և հանրային նշանակության ենթակառուցվածքների հարակից տարածքներում: Արվում է հնարավորը, որպեսզի օր առաջ ապահով ու անվտանգ լինեն Արցախի բոլոր շրջանները:

Նշենք, որ մինչ այսօր քաղաքացիական բնակչության շրջանում, չպայթած ռումբերից կամ այլ զինատեսակներից բարեբախտաբար դեպքեր չեն արձանագրվել»:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3914087388625707?__cft__%5B0%5D=AZWSmN-cGUD2LB9pZQLgZjveLO5TSme3oQPtYSJwgxYedSPLOMOfyj7rAYEchFLW91uNwFUOBfvNjme-i-J_7B5ZQMGGPDFxFqId7WpaIMCYaTLy9Bv8XqjqSPoxULLWCuW9YERjw9739cYrUX9G4j1D&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ