fbpx
Առողջապահություն

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագիտական խումբը` ՀՀ նախագահի մրցանակակիր

Հունիսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Մի շարք բնագավառներում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համահիմնադիր, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը:

Բժշկագիտության բնագավառում ՀՀ նախագահի մրցանակը շնորհվել է «ՀՀ-ում ներդրված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման համակարգի պահպանումը որպես ՄԻԱՎ-ի զերծ սերունդ ունենալու նախադրյալ» աշխատանքը հեղինակած ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագիտական խմբին, որի կազմում են Կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը, կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը, բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը և բժիշկ-վիճակագիր Տրդատ Գրիգորյանը:

Աշխատանքում մանրամասն նկարագրված են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման համակարգի ստեղծման, ներդրման, պահպանման ուղղությամբ իրականացված նպատակային, հետևողական քայլերը, որոնք նախադրյալներ ստեղծեցին 2016թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանի՝ որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիր ճանաչվելու և 2016-2017թթ. այդ կարգավիճակը պահպանելու համար:

Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրման և պահպանման շնորհիվ հնարավոր է դարձել ՄԻԱՎ վարակով մայրերից վարակից զերծ հարյուրավոր երեխաների ծնունդը, որոնք խուսափել են ցմահ բուժում ստանալու և դիսպանսերային հսկողության մեջ գտնվելու հեռանկարից, իսկ պետությունը տնտեսել է հսկայական ֆինանսական միջոցներ: Սրանով մեր երկիրը հարթել է ճանապարհ դեպի ՄԻԱՎ-ից զերծ սերունդ և ապահովել երկրի առողջապահական համակարգի համաշխարհային բարձր վարկանիշ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ