Սպորտ
15:40 08/04/2020

Ձմեռային օլիմպիական խաղերի կամավորների ուսուցումն ընթանում է առցանց ճանապարհով

Պեկինում 2022թ․ անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի կամավորները, նույնիսկ համաճարակի առկայության պարագայում, շարունակում են իրենց ուսուցումը առցանց կոնֆերանսների միջոցով։

Կամավորների խմբի ղեկավարները համոզված են, որ նման սեմինարների շնորհիվ իրենց սաներն ավելի շատ գիտելիքներ կստանան և մեծ վստահություն՝ խաղերը հաջող անցկացնելու համար։

Անցյալ դեկտեմբերին կամավորականներ ընդգրկելու համար արված հայտարարությանն արդեն արձագանքել է ավելի քան 670 հազար մարդ։

Կազմկոմիտեն համոզված է, որ «Պեկին – 2022»-ի նկատմամբ մեծ է մարդկանց հետաքրքրությունը:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ