fbpx
Մշակույթ

Ձնե քանդակների հանրային ներկայացում Վայոց ձորում

Այսօր Վայոց ձորի մարզում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում տեղի ունեցավ փետրվարի 3-ից մեկնարկած Ձնե քանդակների փառատոնի հանրային ներկայացումը։
Քանդակների հեղինակները անկախ քանդակագործներ էին, Գեղարվեստի բուհերի ուսանողներ, իսկ որպես օգնականներ հանդես էին գալիս հերթափոխով դպրական կենտրոնում ճամբարող՝ կրթահամալիրի տարատարիք սովորողները։

Փառատոնի կազմակերպիչը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն է, իսկ համադրողը, նախագծի հեղինակը, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ուսանողուհի Ալիսա Դանիելյանը, ով ամռանը մասնակցել էր կրթահամալիրում կազմակերպված Քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնին։

Արատեսյան ձնե հարթակի, փառատոնի կարևորության մասին արտահայտվեցին ոգևորված մասնակիցները՝ առաջ քաշելով նոր մտքեր, նոր հմտությունների փաթեթ, որը կներդնեն հաջորդ տարի, իսկ առավել ընդգծեցին այն փաստը, որ հանդես գալով որպես մենթոր, առավել ուշադիր էին փոխանցման մեթոդների հանդեպ, ավելի զգույշ։
Փառատոնը ողջունելու էին եկել նաև Վայոց ձորի փոխմարզպետը՝ Նանե Բագրատունին, մարզպետի խորհրդականը՝ Արմեն Դավթյանը, Հերմոն գյուղի գյուղապետ Գայ Օհանյանը և Գլաձորի ու Արտաբույնքի դպրոցներից ուսուցիչների, սովորողների խմբեր։

Աղբյուրը՝ qnarnersisyan.wordpress.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ