fbpx
Հասարակություն

Հայաստանում կան փակ ճանապարհներ․ որոշ մասերում ձյուն է տեղում

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

«Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում և Գյումրի քաղաքում տեղում է ձյուն։

Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց», – ասված է ԱԻՆ-ի տարածած հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ