fbpx
Հասարակություն

Վայքում, Կապանում ու Մեղրիում ձյուն է գալիս

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տվյալներ է հաղորդել Հայաստանում եղանակային գործով իրավիճակի վերաբերյալ։

Նշվում է, որ ձյուն է գալիս Վայքի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում։

Ըստ աղբյուրի՝ տեղ-տեղ մերկասառույց է առկա Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Հրազդանի, Սևանի, Բերդի, Գավառի, Սիսիանի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհներին։

Նշվում է նաև, որ միջպետական և հանրապետական բոլոր ճանապարհները բաց են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ