ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում եղանակային նոր կանխատեսումներ է ներկայացրել:
«Ժողովուրդ ջան, նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն ունենք և ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով։ Մյուս մարզերում առաջիկա 10 օրերին ո´չ տեղումներ ունենք, ո´չ էլ ջերմաստիճանի լուրջ նվազում»,- գրել է նա: