fbpx
Հասարակություն

Ձյուն, մերկասառույց ու մառախուղ․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է», – ասված է ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ