fbpx
Հասարակություն

Ձյուն, մերկասառույց ու բուք՝ Հայաստանի ճանապարհներին

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տավուշի և Լոռու մարզերում, Շիրակի մարզի Անիի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Ջաջուռ-Քեթի (դժվարանցանելի), Թորոսգյուղ-Աշոցք, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Լանջիկ, Աշոցք, Ամասիա, Կրաշեն, Մեծ Սարիար գյուղերում, Մարալիկ քաղաքում բուք է:

Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է», – ասված է ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 250 բեռնատար ավտոմեքենա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ