fbpx
Քաղաքականություն

Ռուսաստանը ԵԱՀԿ երկրներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն ԼՂ հարցով. Լավրով

ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցներին ուղղված ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը տեսաուղերձում ասել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ երկրներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման հարցով պայմանավորվածություններին:

«Հակամարտությունների կարգավորման հարցում կազմակերպության ներուժը պահանջված է մնում: ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների լուծման հարցով ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է մեծ աջակցություն ստանան մասնակից պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Դա ենք ակնկալում նաև Լեռնային Ղարաբաղում կարգավորման նկատմամբ: Գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի եռահամանախագահների միջև համագործակցությունը»,-ասել է Լավրովը:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ