Այսօր ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը դիտարկումն իրականացրել է Արցախի Պաշտպանության բանակի դիրքերից:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ արտգործ նախարարության պաշտոնական կայքից։
Առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:
