fbpx
Քաղաքականություն
09:30 29/06/2019

ԵԱՀԿ նախագահը ողջունել է գերիների փոխանակությունը

ԵԱՀԿ Գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիսացի համանախագհներին:
ԵԱՀԿ հաղորդագրության համաձայն, նրանք Գործող նախագահին ներկայացրել են վերջին շրջանում կայացած հանդիպումների արդյունքները, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումները ապրիլի 15-ին Մոսկվայում ու հունիսի 20-ին՝ Վաշինգտոնում:

Միջնորդները տեղեկացրել են մարդասիրական հարցերում ձեռք բերված առաջընթացի մասին, ներառյալ հունիսի 28-ին տեղի ունեցած գերիների փոխանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Միրոսլավ Լայչակը լիակատար աջակցություն է հայտնել է Մինսկի խմբին, համանախագհների աշխատանքին և կողմերի ջանքերին՝ ուղղված լարվածության նվազեցմանը, խաղաղությանը ու բանակցություններում էական առաջընթացի համար մթնոլորտի ձևավորմանը», – ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանելով գերիների փոխանակությունը՝ ԵԱՀԿ Գործող նախագահն ասել է. «Ողջունում ենք այս մարդասիրական քայլը, որը ցույց է տալիս, թե ինչպես երկխոսությունը կարող է դրական արդյունքներ բերել հակամարտության հետևանքով տուժած մարդկանց համար»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 28-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ