fbpx
Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է միանա Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմիանան Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը:

«Մենք հատկապես գնահատում ենք այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը, հարգելի Իլհամ Ալիևը, անփոփոխ կերպով ընդգծում է այս տարածաշրջանում հաշտության խնդիրը, ինչը, մեր խորին համոզմամբ, հետագա աշխատանքի ամբողջ իմաստն է, եթե մենք իսկապես մտածում ենք մարդկանց մասին, և ոչ թե ներմուծված ինչ-որ շահերի»,- ասել է Լավրովը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ անհրաժեշտ է միջազգային կազմակերպություններին ներգրավել Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդիրների լուծման գործում:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ