fbpx
Խորհրդարան

ԵԱՀԿ ԽՎ-ում կարողացանք ամրագրել ինքնորոշման իրավունքի սկզբունքը Արցախի հակամարտության համատեքստում. Ռուբինյան

Հուլիսի 12-ին ԱԺ վերջին ամիսների գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան նշել է, որ հանձնաժողովի հաջողություններից է համարում ԵԱՀԿ ԽՎ վերջերս ընդունված բանաձևը։ Ռուբինյանը նշում է, որ իրենք կարողացել են բանաձևից չեզոքացնել «հակահայկական տարրերը»։

«Մեր պատվիրակությանը հաջողվել է ոչ միայն հանել հակահայկական, ոչ հայանպաստ ձևակերպումները, այլև առաջին անգամ վերջին 10 տարվա մեջ բանաձևում՝ հռչակագրում, ամրագրել ինքնորոշման իրավունքի սկզբունքն Արցախյան հակամարտության համատեքստում»,- ասաց Ռուբինյանը։

Ռուբինյանը նշում է, որ իրենք խորհրդարանական դիվանագիտության ընթացքում անդրադառնալու են ոչ միայն Արցախյան հակամարտությանն ու Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլև համաեվրոպական ու համամարդկային հարցերի՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող և տնտեսական հարցերի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ