fbpx
Աշխարհ

Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը հանվել է

ՌԴ կառավարությունը հաստատել է երկրի սննդամթերքի ներքին շուկայի պաշտպանությանը և կարևոր գյուղմթերքի գնի կայունացմանն ուղղված միջոցները: Ապրիլի 1-ից մինչև 2022 թ. օգոստոսի 31-ը ժամանակավոր արգելք է սահմանվել արևածաղկի սերմերի արտահանման վրա: Ապրիլի 15-ից սահմանվել է արևածաղկի ձեթի, ինչպես նաև արևածաղկի սերմերի պինդ մնացորդների մատակարարման քվոտա։

Կարագի դեպքում 1,5 մլն տոննա ծավալային սահմանափակում է դրվում։ Քվոտան կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։ Հացահատիկային ապրանքների՝ ցորենի, տարեկանի, գարու, ինչպես նաև եգիպտացորենի սերմացուի արտահանման ժամանակավոր արգելքը հանվել է։ Դրանց արտահանումը ԵԱՏՄ երկրներ հնարավոր է գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ