Կայացել է ԵԱՏՄ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի խորհրդակցությունը-Azat TV
Քաղաքականություն
17:55 16/09/2021

Կայացել է ԵԱՏՄ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի խորհրդակցությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացրել է, որ Երևանում սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը:

«Խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը:

Ողջույնի խոսքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Արման Շակկալիևին խորհրդակցությունը Երևանում անցկացնելու առաջարկության համար՝ հույս հայտնելով, որ արդյունավետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի գտնել բոլոր խնդիրների լուծման լավագույն ուղիները:

Արման Շակկալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Այնուհետև, անցնելով օրակարգին, ԵՏՀ կոլեգիայի նախարարը զեկույցով է հանդես եկել ընթացիկ ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ պետությունների հակամենաշնորհային/մրցակցային մարմինների խնդիրների և հիմնական արդյունքների վերաբերյալ: ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարները, որոնք խորհրդակցությանը մասնակցում էին առցանց ձևաչափով, զեկույցներ են ներկայացրել թվային հարթակների, մտավոր սեփականության, մրցակցության համընդհանուր կանոնների խախտման և դրանց լուծումներին վերաբերող, այդ թվում՝ Covid 19 համավարակի ընթացքում ծագող արդի խնդիրների առնչությամբ:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր զեկույցում անդրադարձել է անբարեխիղճ մրցակցության կանխարգելման տեսանկյունից կաթնամթերքի մակնշման, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի կիրառման ժամանակ մրցակցության ապահովման խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ