fbpx
Տնտեսություն

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում հոկտեմբերի 25-ին: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:

«Մենք պայմանավորվեցինք հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերի 25-ին Մոսկվայում: Այն տեղի կունենա մեկ այլ կարևոր միջոցառման՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետ փոխկապված»,- ասել Է Մեդվեդևը ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ելույթի ընթացքում:

Նա հանդիպման բոլոր մասնակիցներին հրավիրել Է մասնակցել Մոսկվայի միջոցառումներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ