fbpx
Կառավարություն

ԵԱՏՄ տարածքում փոխադրման, տեղաշարժման կանոնները պետք է լինեն ստանդարտ․ Մհեր Գրիգորյան

«Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագիրրը կրող միջազգային համաժողովից հետո Մհեր Գրիգորյանը զրուցեց լրագրողների հետ։

Նա հարցին՝ Վերին Լարսում հայաստանյան բեռնատարներ են կանգնած, այստեղ դուք խոսում եք տրանսպորտային փոխադրումների արդյունավետությունից, ի՞նչ կարող է փոխվել՝ պատասխանեց. «Հենց այդ նպատակով էլ պարբերաբար պետք է կազմակերպել նմանատիպ քննարկումներ տարբեր հարթակներում և ի վերջո բերել միասնական ստանդարտի ԵԱՏՄ տարածքում բեռնափոխադրումներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ և տարիֆներ գաղափարները: Հենց այդ նպատակով էլ այսօր հավաքվել ենք»:

Փոխվարչապետը նշեց, որ վստահ է այդ խնդրի լուծման հարցում։

«Իրականության մեջ ԵԱՏՄ-ի թիվ մեկ պրոբլեմը և դա ոչ միայն ՀՀ-ի, այլ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների պրոբլեմն է, որ միասնական տրանզիտային գոտին, միասնական տրանզիտային կարգավորման գաղափարը պատշաճորեն ներդրված չի, ինչը մենք փորձում ենք անել, որովհետև ԵԱՏՄ տարածքում փոխադրման կանոնները, տեղաշարժի կանոնները պետք է լինեն ստանդարտ, հակառակ դեպքում ԵԱՏՄ-ի արդյունավետությունը հարցականի տակ են: Այսօր այդ հարցերը հնչեցին, նույնիսկ պատասխաններ հնչեցին, հուսով եմ, արդյունքներ կլինեն», – ասաց Գրիգորյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ