Տնտեսություն
22:30 30/07/2021

Հայաստանն արձանագրել է գյուղատնտեսական արտադրության ամենամեծ աճը ԵԱՏՄ- ում

Հուլիսի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միությունում 2021 թվականի հունվար-հունիսին գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը բոլոր կատեգորիաների տնտեսություններում համեմատած 2020 թվականի հունվար-հունիսի աճել է 0,6 տոկոսով, իսկ Հայաստանում արձանագրվել է ամենամեծ աճը՝ 6,4 տոկոս:

«Գյուղատնտեսական արտադրության աճն առաջին կիսամյակում 2021 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ղազախստանում եղել է 3,2 տոկոս, Ղրղզստանում՝ 1,3, իսկ Ռուսաստանում՝ 0,2 տոկոս։

Ըստ աղբյուրի՝ 2021 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է կաթի արտադրությունը՝ 0,9 տոկոսով: Աճը գրանցվել է ԵԱՏՄ բոլոր անդամ պետություններում ՝ Ղազախստանում ՝ 3,2 տոկոսով, Հայաստանում՝ 2,6-ով, Ղրղզստանում՝ 2,1-ով, Բելառուսում ՝ 1,4-ով, Ռուսաստանում՝ 0,3-ով: Կենդանիների և թռչունների արտադրությունը (կենդանի քաշով) աճել է Ղազախստանում՝ 5.5 տոկոսով, Ղրղզստանում՝ 1.4 տոկոսով:

ԵԱՏՄ-ում ձվի արտադրությունը նվազել է 2,0 տոկոսով, առավել էական անկում է գրանցվել Ղազախստանում՝ 12.5 տոկոս, իսկ Հայաստանում՝ 8.3 տոկոս»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ