fbpx
Աշխարհ

ԵԱՏՄ ղեկավարները դեկտեմբերի 4-ին կքննարկեն եվրասիական ինտեգրումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները դեկտեմբերի 4-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) նիստի շրջանակներում կքննարկեն Եվրասիական ինտեգրման ռազմավարական ուղղությունները մինչև 2025 թվականը:

«Օրակարգի հիմնական հարցերը կդառնան Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները մինչև 2025 թվականը, ինչպես նաև Միության ներքին շուկայի բացառությունների և սահմանափակումների ցուցակը, որոնք վերացման են ենթակա 2021-2022 թվականներին»,- ասել է նա:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ