fbpx
Մարզեր

15:40 14/9/2019

«Էկո ֆիշ ֆեստ» փառատոնը մեկնարկում է համամարզային շաբաթօրյակով (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Այսօր՝ սեպտեմբեր 14-ին, Սևանի թերակզում տեղի է ունենալու «Էկո ֆիշ ֆեստ» (“Eco Fish Fest”) անունը կրող փառատոնը: Սակայն մինչև փառատոնի մեկնարկը, Գեղարքունիքի մարզում անցկացվում է համամարզային շաբաթօրյակ, որի ընթացքում իրականացվում են համայնքային և համատեղ ուժերով նաև Սևանա լճի հարակից տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ:

Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված շաբաթօրյակի մարզային մշտական հանձնաժողովը, մարզպետ Գնել Սանոսյանի և մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի ղեկավարությամբ, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների վերահսկողությամբ և անմիջական պատասխանատվությամբ մարզի ողջ տարածքում իրականացվում են սանիտարական մաքրման աշխատանքներ: Շաբաթօրյակին ընդգրկված են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային և համայնքային ենթակայության բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ:

Համամարզային շաբաթօրյակին մասնակցում են 542 կազմակերպություններ, շուրջ 11 931 մարդ, 214 միավոր տեխնիկա: Շաբաթօրյակի աշխատանքներին ընդգրկված են նաև «Սևան» Ազգային պարկի բոլոր տեղամասերը՝ 197 մասնակցով: Սևանի թերակղզու մաքրման աշխատանքներին առանձնակի տրամադրվածությամբ են մասնակցում նաև Համահայկական կամավորական միության 100 կամավորներ: Մաքրվում են բնակավայրերի փողոցները, դաշտամիջյան ճանապարհներն ու տարածքները, Սևանա լճի ափամերձ գոտիները, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերը, պատմամշակութային հուշարձաննների տարածքները:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից:

Վերեվ