Քաղաքականություն

Ես Էդմոն Մարուքյանի խորհրդատուն չեմ. Հրայր Թովմասյան

Այսօր` հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը` անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ըստ որի, գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս ԱԺ պատգամավորներին սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել ՍԴ ասաց, որ ինքը Էդմոն Մարուքյանի խորհրդատուն չի, ոչ էլ ԱԺ կանոնակարգ օրենքի փորձագետն է, որ իրենց խորհուրդ տա, թե ոնց են դիմում, ինչ են դիմում, կամ կարդալուց ոնց կընկալեն:

«Թե ովքեր կարող են դիմել ՍԴ, հստակ սահմանված է Սահմանադրության 189-րդ հոդվածում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ասաց. «Ես առիթ կունենամ իմ կյանքի մի փուլում անդրադառնալ և գնահատականներ տալ և իրավական, և քաղաքական այդ փաստաթղթին»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ