Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը հայտարարել է, որ մտադիր է բեմը լքել 18 ամսով: Երգիչը նշել է նաև, որ դա պայմանավորված է անցած երկու տարում իր համար հոգնեցուցիչ համերգային շրջագայությամբ: Այս մասին տեղեկացնում է Metro-ն:
Հրապարակման համաձայն՝ նրան պետք է նաև երկար ընդմիջում, որպեսզի ժամանակ անցկացնի իր ընտանիքի և կնոջ՝ Չերի Սիբորնի հետ։ Նշենք,որ զույգը ամուսնացել է 2018-ի դեկտեմբերին:
Հայտնի է, որ իր DivideTour շրջագայության ընթացքում, որը տևեց 2017-ի մարտից, երգիչը կազմակերպել է 260 շոու: Շրջագայության ընթացքում համերգներ են տեղի ունեցել մի շարք երկրներում, այդ թվում՝ երգչի հայրենիքում, ինչպես նաև Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում: