fbpx
Ժամանց

Էդ Շիրանը գերազանցել է U2 խմբի համերգային շրջագայության ռեկորդը

Բրիտանացի կատարող Էդ Շիրանը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին` U2 իռլանդական խմբի սահմանած ռեկորդը գերազանցելուց հետո:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, հեղինակ կատարողի Divide համերգային շրջագայությունը պաշտոնապես կհամարվի ամենամեծն ու ամենից շատ այցելուներ և եկամուտ գրանցածը, երբ նա ավելի ուշ ելույթ ունենա Գերմանիայում:

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրին և բոլորին, ովքեր ներկա են եղել ելույթին: 12 ելույթ է մնացել, երբեք չեմ մոռանա դա», – գրել է երգիչը սոցցանցում:

28-ամյա կատարողի շրջագայությունը մեկնարկել է 2017-ի մարտին և կավարտվի այս ամիս` Շիրանի հայրենի Իփսուիչ քաղաքում

Մինչև եզրափակչի պահը նա արդեն 893 օր անցկացրած կլինի ճամփորդելով, մինչդեռ U2-ի շրջագայութունը 760 օր է տևել: Ելույթների ընդհանուր քանակը կկազմի 225՝ ի տարբերություն ռոք խմբի 100-ի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ