fbpx
Խորհրդարան
12:10 12/09/2019

Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց․

«Հիմք ընդունելով պատգամավորի դիմումը և առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154 հոդվածի առաջին մասի 6-րդ կետի պահանջով՝ այսուհետ դադարած ենք համարում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված Էդգար Առաքելյանի պատգամավորի լիազորությունները։ Այս մասին գրություն եմ ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Մեր բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում Էդգար Առաքելյանին այս ընթացքում համագործակցելու համար»:

Միրզոյանի խոսքերն ուղեկցվեցին ծափահարություններով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ