Ժամանց

Էդի Մերֆին նկարահանվել է նոր ֆիլմում. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Netflix-ը հրապարակել է Քրեյգ Բրյուզերի «Իմ անունը Դոլեմայթ է» ֆիլմի թրեյլերը: Կոմեդիայի ժանրի ժապավենը պատմում է Ռուդի Ռեյ Մուրի կյանքի և կարիերայի մասին, որին անվանում են ռեփի կնքահայր:

Ռուդի Ռեյ Մուրը դերասան էր, կոմիկ, երաժիշտ, երգիչ և կինոպրոդյուսեր: Նա առավել հայտնի է 1975-ին թողարկված «Դոլեմայթ» ֆիլմի գլխավոր դերակատարմամբ և մեծ դեր է խաղացել հիփ-հոփի զարգացման մեջ:

 

Դերասանն իրեն ռեփի կնքահայր էր անվանում, քանի որ հիփ-հոփի շատ կատարողներ նրա ձայնագրություններից հատվածներ էին օգտագործում, հանդես էին գալիս նրա հետ կամ նմանակում նրան: Դրանց թվում էին Dr.Dre, Big Daddy Kane և 2 Live Crew: Snoop Dogg-ն ասում էր. «Առանց Ռուդի Ռեյ Մուրի Snoop Dogg չէր լինի, և դա իրոք այդպես է»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ