fbpx
Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանի եղբայրը վիրավորել է Սասուն Միքայելյանին

Երեկ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը  Սասուն Միքայելյանի ու Էդմոն Մարուքյանի միջև արժանացել է լայն քննարկման ու միաժամանակ քննադատության։ Տեսակետներ են հնչում, որ խորհրդարանն այս որակի չպետք է լինի։ Հնչող կարծիքներից շատերում գերակշռում էր այն միքտը, որ միջադեպի հետևանքով պետք է լինեն մանդատից հրաժարվողներ։
Ծեծկռտուքին արդեն իսկ արձագանքել են ինչպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունները։
Ուշագրավ է, որ ատելության, ընդդիմադիրների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքի մասին հաճախ բարձրաձայնող նույն ընդդիմադիրները աչքատող են անում իրենց կողմից արվող քննադատություններն ու մեղադրանքները, սոցիալական ցանցերում կատարելով տարբեր գրառումներ։
Օրինակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը բավականին ակտիվ է ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Նա տարբեր գրառումներ է անում, քննադատում իշխանությանը, կիսվում՝ լուսավորների տարբեր ելույթներով։ Երեկ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Մարուքյանի եղբայրը՝ Էդուարդ Մարուքյանը, ով ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցված է Էդ Մարուքյան անվամբ, վիրավորական գրառում է արել Սասուն Միքայելյանի հասցեին։

Սա Մարուքյանի եղբոր՝ նման բովանդակությամբ միակ գրառումը չէ։ Ավելի վաղ, երբ մետրոյում Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի նախընտրական բուկլետը բաժանելու ժամանակ հանդիպել էր «հայտնի աղջկան», ով պատռել էր այն, Մարուքյանի եղբայրը գրառում էր արել, որը ապա ջնջել էր, սակայն պահպանվել է գրառման սքրին- շոթը։

Ընդդիմությունը իհարկե պետք է քննադատի իշխանություներին, սակայն այդ քննադատությունը պետք է լինի առողջ, իսկ պահանջել, որպեսզի սոցիալական ցանցերում ընդդիմադիրները չբողոքեն իշխանություններից, իրենց հասցեին արվող գրառումներից, ճիշտ կլինի նախ իրենք հետևեն իրենց գործունեությանը։

Աղբյուրը` irakanum.am:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ