fbpx
Խորհրդարան

Էդմոն Մարուքյանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

Ես ներկայացրել եմ հաղորդում գլխավոր դատախազին: Ինձ ասում էին՝ հրապարակի այդ տեքստը, որովհետև մեջը հայհոյանքներ կային, չէի ուզում հրապարակել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ հայտնի նիստից հետո բավականին մեծ ատելության գեներացիա տեղի ունենում երկրում, որի հետևանքն է նաև այն, որ ես, ինձ հարազատ մարդիկ, կուսակցականներ ստանում ենք նամակներ:

«Խոսքը մեկնաբանությունների մասին չէ, հասկանալի է՝ ինչ է տեղի ունենում, կանտորաներում նստած հայհոյում են կամ ինչ-որ մեկին սրբադասում»,-ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ իրեն ուղղված նամակում գրված է եղել. «Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի…»: Մնացածը հայհոյանք է, չեմ ուզում կարդել: Գրողը ֆեյք չի, մենք պարա՞պ ենք՝ ֆեյքերով զբաղվենք: Մենք ֆեյքերով չենք զբաղվում: Բոլոր տվյալներն ուղարկվել է Գլխավոր դատախազին:

Սրա հետ կապված իմ հիասթափությունն եմ ուզում ներկայացնել, որ քաղաքական գործիչը հրապարակային հայտարարում է, որ սպառնալիքներ է ստանում, ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվում: Երևի սպասում են՝ մեկին գնդակահարեն, հետո գնան ասեն՝ տաք հետքերով գտանք գնդակահարվածին կամ չգտանք գնդակահարողին»,-ընդգծեց Մարուքյանը:

Մարուքյանը նաև նշեց, որ կառավարությունը աուդիտ է անում Վանաձորում, որտեղ անդրադարձ կա «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:

«Քաղաքապետարանն ունի բազմաթիվ ՊՈԱԿ-ներ, մանկապարտեզներ, համայնքային հիմնարկներ, մշակույթի տներ և այդ աուդիտի հարցերի մեջ հարցերից մեկը հետևյալն է՝ ճշտել, թե հիմնարկներում ովքեր են «Լուսավոր Հայաստանից» և այլն:

Սա ի՞նչ է հեղափոխությունից հետո, ո՞նց նկարագրեմ: Հստակ քաղաքական պատվեր է իջեցված՝ ճշտելու, թե Վանաձորի հիմնարկներում կա՞ն արդյոք ԼՀԿ-ի աշխատողներ: Ուրիշ կուսակցության անուն չկա: Այդ պլանը մեր ներկայացուցիչները նկարել են, ուղարկել են մեզ, մենք դրա հետ կապված սպասում ենք պարզաբանումների, թե դա ինչ աուդիտ է, որտեղ փնտրում են «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին»,-ընդգծեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ